«Տատիկիս գործած գորգը»՝ Հայաստանի պատմության թանգարանում
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում՝ մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի «Տատիկիս գործած գորգը» կրթական ծրագիրը՝ նախատեսված է միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար։
Ծրագրի առաջին հատվածում երեխաները կունենա շրջայց համապատասխան ցուցասրահներում, որի ընթացքում մասնագետը կպատմի գորգագործության զարգացման ընթացքը, տեսակները, սիմվոլները:
Այնուհետև մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Նրանց կտրվի հայկական գորգի սիմվոլներով ծածկագիր, որի միջոցով մասնակիցները կբացահայտեն հաղորդագրությունը:
Մուտքը՝ նախնական գրանցմամբ։