«Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի» խորագիրը կրող ցուցադրություն` Հայաստանի պատմության թանգարանում
Հայաստանի պատմության թանգարանը տեղեկացնում է, որ մայիսի 20-ից, ժամը` 19։00-ից, Հայաստանի պատմության թանգարանում հնարավորություն կլինի տեսնելու մշտական ցուցադրության «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի» խորագիրը կրող ցուցադրությունը։
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Ք․ա․ 9-6-րդ դարերով թվագրվող ինքնատիպ նմուշներ՝ ուրարտական աստվածների արձանիկներ, կնիքներ, սեպագիր արձանագրություններ՝ այդ թվում Արգիշտի Առաջինի՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրությունը, ծիսական անոթներ, զարդեր՝ գտնված Էրեբունու, Կարմիր բլուրի և այլ ուրարտական հուշարձաններից։