Պետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիմում եմ իմ ընդդիմադիր ԶԼՄ-ների կոլեգաներին և փորձագետներին։
«Որևէ կարիք չկա ճնշման ներքո ստացած իշխանական տեսանյութը բերել ու տարածել ընդդիմադիր դաշտում։
Իշխանությանը հենց դա էլ պետք է։
Պետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող (ոչ նիկոլական) ներկա պահին ռազմագերի է և համապատասխան տեսանյութերին պետք է մոտենալ հենց այս տեսանկյունից։
Երեկվա կոնտրակտնիկները շատ կարևոր քայլ են արել, թեկուզ որ եկել իրենց գյուղացիներին բարև-բարի լույս արին։
Մի բերեք նիկոլա-ադրբեջանական աղբը մեր դաշտ, պահպանենք տեղեկատվական հիգիենան։