Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)
Մշակույթ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է կառավարության կողմից Ֆիրդուսի քաղաքային ժառանգության անխնա ոչնչացումը, ներառյալ 19-րդ դարի աղյուսաշեն եզակի հուշարձանի վերացումը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը` Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբ

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության կողմից Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) քաղաքային ժառանգության անխնա ոչնչացումը, ներառյալ 19-րդ դարի աղյուսաշեն եզակի հուշարձանի հիմնահատակ վերացումը։ Նման գործելաոճը, որին հանցակից են թե՛ ՀՀ վարչապետի աշխատակազմը, թե՛ ԿԳՄՍՆ, և թե՛ Երևանի քաղաքապետարանը, բնական շարունակությունն է նախորդ իշխանության քաղաքականության, երբ մասնավոր շահը վեր էր դասվում հանրայինից, քաղաքի ժառանգությունը չէր համարվում արժեք, և քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի առաջարկություններն անտեսվում էին։ Այն իշխանությունը, որը 2018 թվականին հանրային ցասման ալիքի վրա եկավ մերժելու նախորդ իշխանությունների մոտեցումները, քաղաքական տեսլականն ու վարչական գործելաոճը, հանրությանը չընդգրկեց թաղամասի շուրջ ծրագրվող փոփոխությունների քննարկման գործընթացում, խախտելով օրենքը շարունակեց գերակա հանրային շահի անվան տակ սպասարկել առանձին կառուցապատողների տնտեսական շահերը:

 2020 թվականից Երևանի ժառանգության պաշտանության կոմիտեն, թաղամասի բնակիչները, մասնագիտական համայնքը, երկրի մտավորականությունն ու ակտիվ քաղաքացիները բազմիցս կառուցողական եղանակով՝ իշխանությունների հետ երկխոսության միջոցով փորձել են լուծում տալ Ֆիրդուսի թաղամասի ժառանգության պահպանման խնդրին։

Այսպես, 2020 թվականի հունիսին քաղաքացիական գիշերային ակցիայի շնորհիվ, որին ներկա էին նաև Երևանի ավագանու անդամները, հաջողվեց կանխել աղյուսե հուշարձանի ոչնչացումը: Նույն ամսին Երևանի ավագանին հատուկ նիստ գումարեց Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։ Նիստին ելույթ ունեցան մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավաբանները. սակայն այդ ելույթները որևէ գործուն արդյունքի չհանգեցրին:

2020 թվականի օգոստոսին 536 քաղաքացիներ բաց նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆիրդուսի թաղամասում աշխատանքները դադարեցնելու կոչով։ Նամակը պատասխան չստացավ։

2020 թվականի սեպտեմբերին Երևանի ժառանգության կոմիտեն հայտարարեց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ։ Միջազգային հեղինակավոր ժյուրին, ստանալով 28 հայտ 15 երկրից, լավագույն նախագծային առաջարկներին մրցանակներ շնորհեց։ Նախագծերին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Նախագծային առաջարկների փաթեթն ուղարկվեց ՀՀ կառավարություն, սակայն դրան որևէ պատասխան, գործնական քայլ չհետևեց։

Այս խնդիրները բազմիցս արծարծվել են մամուլում, մասնավորաբար՝ հասցեագրվել են բնակիչների սեփականության իրավունքը և քաղաքի ժառանգության խնդիրը։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել են ապօրինի գործողությունների և կոռուպցիոն գործարքների բազմաթիվ վտանգներ։

Այսպիսով, Երևան համայնքի մի խումբ բնակիչներ ոչ միայն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, այլև իրենց առարկայական առաջարկներով կառուցողական մասնակցության հայտ են ներկայացրել թե՛ քաղաքապետարանին, թե՛ կառավարությանը, ինչը ենթադրում էր, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով երկուսն էլ պետք է երաշխավորեին պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը: Այնինչ մինչ թաղամասի նախագծի հաստատումը որևէ քննարկում չի կազմակերպվել, համայնքի շահագրգիռ ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու որոշման ձևավորմանը, մինչդեռ կենսագործունեության միջավայրի փոփոխության դեպքում դա պարտադիր է, ըստ նույն օրենքի 13-րդ հոդվածի: Ավելին. առաջարկված այլընտրանքային նախագծերը հասարակության ներկայացուցիչների՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման փորձ էին: Այդ փորձն անպատասխան թողնելը կոպտորեն խախտել է օրենքը:

Քաղաքի պատմական միջավայրի ոչնչացումն ընթանում է գերակա հանրային շահի ոտնահարման պայմաններում: Սահմանադրական դատարանի՝ 2006 թվականին ընդունված ՍԴՈ-630 որոշումը սահմանում է դեպքերը, որոնք կարող են համարվել գերակա հանրային շահ և հիմք հանդիսանալ սեփականության օտարման համար: Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության 2018 թվականի 332-Ն որոշումն իր «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով» ձևակերպմամբ բավարար հիմքեր չի տալիս օտարման համար: Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ «միջազգային պրակտիկայում սեփականության օտարման համար հիմք են պետության և հասարակության այնպիսի կարիքները, ինչպիսիք են ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, օդանավակայանների, հանրային տարաբնույթ նշանակության այլ ենթակառուցվածքների, պաշտպանական նշանակության օբյեկտների շինարարությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, բնակավայրերի կառուցապատման և հասարակական ու պետական կարևորության տարբեր այլ ծրագրերի իրականացումը»: Կառավարության որոշման մեջ նշված հիմանվորումներում բացակայում են հանրայնացված փաստական, հստակ հաշվարկված վերլուծությունները, որոնք կհիմնավորեին (ինչը ՍԴՈ պահանջն է) այն բառակազմը, որով նկարագրվել է թաղամասը: Մինչդեռ, առկա են այլ վերլուծություններ, որոնք հիմնավորում են թաղամասի պատմական արժեքը քաղաքի համար:

Այսպիսով, Ֆիրդուսի թաղամասի պատմական շերտերի և քաղաքի ժառանգության ոչնչացումը վկայում են, որ Հայաստանի կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին հասարակության հետ համագործակցային հաղորդակցությունը չի հետաքրքրում: Երկրում և դրա սահմաններին ստեղծված լարվածության պայմաններում քաղաքացիներին դրական ազդակներ հղելու, համերաշխության մթնոլորտ ձևավորելու փոխարեն, նրանք խորացնում են գոյացած անջրպետը, տարածում հուսալքություն և ամրապնդում փոխադարձ օտարումը։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կոչ է անում երևանցիներին եզրակացություններ անել այս գործընթացից Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններում իրենց քվեով»։