Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավոր
Մշակույթ

Ովքեր և ինչպես պետք է պատասխան տան Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում հողամասի վաճառքի հետ կապված սկանդալի համար (լուսանկարներ)

Դեռևս 2019 թվականին, երբ NEWSPRESS.am-ը բարձրաձայնեց հայ միաբանների կողմից իրականացվող գաղտնի գործարքների մասին, իսկ ավելի կոնկրետ այն մասին, որ Հրայր Պարետը գաղտնի վաճառում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հողերը, շատերն անլուրջ վերաբերվեցին խնդրին, մյուսները՝ թերահավատորեն, իսկ ոմանք պարզապես մնացին անհաղորդ:

Դեռ այն ժամանակ մեզ հայտնի դարձավ, որ Իսրայելի իշխանությունների հետ մութ գործարք է եղել և, փաստորեն, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան հայր Պարետ Երեցյանի ձեռամբ, տեղի է ունեցել հողերի վաճառք՝ հայ պատրիարքարանին զրկելով այդ կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքից։

Ինքը՝ Պարետ Երեցյանը, ով պատրիարքարանում պատասխանատու է անշարժ գույքի կառավարման համար, պնդում էր, թե՝ հողերը ոչ թե վաճառել, այլ վարձակալությամբ է տվել:

Ավելին, նա պնդում էր, թե իբր հետ կստանա ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված հյուրանոցի շենքը, որն այն ժամանակ պատրաստվում էին կառուցել՝ «վարձակալած հողի» վրա՝ բիզնես շահ հետապնդելով:

Մեր տեղեկություններով՝ հայազգի մեծահարուստներից մեկը, ստանալով պատրիարքարանի կալվածքները գաղտնի վաճառելու մասին որոշակի տեղեկություններ, փորձել է իր սեփական միջոցներով ներդրումներ անել այդ կալվածքներում, որպեսզի դրանք չկարողանան վաճառել հրեաներին և դրանք շարունակեն մնալ պատրիարքարանի սեփականությունը, սակայն դա նրան չի հաջողվել, որովհետև պատրիարքարանում նրա համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծել։

Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունենք...

Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական հոգևոր եղբայրության անդամները գործարքից անց են իմացել, որ պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երեցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալության տալու մասին։

Պայմանագրի կողմ է դարձել Սիդնեյում գրանցված «Aurora Care» ընկերության սեփականատեր, ազգությամբ հրեա Դենիել Ռուբինշթեյնը, որը կրկնակի քաղաքացիություն ունի (Ավստրալիայի և Իսրայելի)։

Տարածքը, որի մասին մատնանշվում է, նախատեսված է եղել որպես ավտոկայանատեղի:  Սա Հին քաղաքի ամենախոշոր վճարովի, եթե ոչ միակ կայանատեղին էր։ Այստեղ կարող էր միաժամանակ մինչև 180 ավտոմեքենա տեղավորվել (ընդհանուր մակերեսը 6 624 քառակուսի մետր է)։

Մի խոսքով՝ տեղի է ունեցել հանցագործություն, որն ամրագրված է պայմանագրով, ու այդ պայմանագիրը չեղարկելու համար, ըստ որոշ տեղեկությունների, հարկավոր է 120 մլն դոլար և լավ իրավաբան (ինչը, գոնե այս պահին, անհնար է տարբեր պատճառներով):

Այս թիվը հնարավոր է ֆանտաստիկ թվալ, բայց այստեղ սխալմունք չկա։ Երուսաղեմի պարսպից ներս մեկ քմ հողի գինն իսկապես թանկ է։ Իսկ «Կովերու պարտէզ»-ում, շատ  ավելին է այն:

Հարկ է նշել, որ Սուրբ Հակոբ միաբանության 12 անդամ, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին, պաշտոնական հաղորդագրություն հրապարակեցին, որը դատապարտում է «Կովերուն Պարտէզ»-ը վարձակալությամբ հանձնելու որոշումը: Նրանք կնքված գործարքն ապօրինի են անվանել և պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ստորագրել դրա ներքո.

Դրանից մեկ շաբաթ անց էլ նույնատիպ բովանդակությամբ բաց նամակով հանդես եկան նաև Արգենտինայի, Շվեյցարիայի, Վատիկանի և ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդները: Արքեպիսկոպոսները պահանջում են, որ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անմիջապես հետ կանչի պայմանագրի տակ իր դրած ստորագրությունը։

Սակայն խնդիրը հայտարարություններից այն կողմ չանցավ:

Եվ միայն վերջերս, երբ «Օձի լեզու» հաղորդաշարի տղաները գնացին խնդրի հետքերով, ի վերջո Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբան Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը կարգալույծ հռչակվեց և վտարվեց:

Պատրիարքությունն այդ մասին հայտարարությունն էր տարածել Դիվանատան բլանկով և կնիքով։

 

Նախ, պետք է նշել, որ հողերը վաճառած Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանին միայն կարգալույծ անելով ու պարզապես եկեղեցուց վտարելով՝ հարցը չի լուծվում: Նրան հարկավոր էր նաև որոշակի պատասխանատվության ենթարկել:

Նա, ամենաքիչը, պետք է ներկայացվեր Իսրայելի ոստիկանություն, խարդախ գործարքի մասին պետք է տեղեկացվեր ԱՄՆ դեսպանատանը, հարկավոր էր նաև դիմել Կենտրոնական հետախուզության վարչություն՝ փողերի լվացման ենթադրյալ հանցագործության կատարման մասին, գործված Պարետ Երեցյանի կողմից, որպեսզի սկսվի համապատասխան հետաքննություն, քանի որ Պարետ Երեցյանն ունի ամերիկյան քաղաքացիություն։

Իսկ վերջին հաշվով էլ, չպետք է մոռանալ, որ այս մութ գործարքի մեջ միայն Պարետ Երեցյանը չէ ներգրավված, մինչդեռ կարգալուծության որոշումը կայացվում է միայն Պարետ Երիցյանի նկատմամբ։ Այս պատմության մեջ ներգրավված են նաև Նուրհան Մանուկյանը և արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը, որոնց ևս պետք է պատասխանատվության ենթարկել:

Հ.ԳNEWSPRESS.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հայր Պարետ Երեցյանի ապօրինությունները կալվածքները գաղտագողի վաճառելով չեն ավարտվում. նա մեղադրվում է մանկապղծության ու էլի մի քանի խարդախ գործարքների մեջ, որոնց մասին առաջարկում եմ ընթերցել հետևյալ հղմամբ:

Արմինե Մկրտումյան