Հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամի. տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամ։ Նման կտրուկ տատանումը կապված է եղանակային պայմանների հետ, մասնավորապես` Վերին Լարսի անցակետի և Սյունիքի ճանապարհների անցանելի լինելը ապահովում են բավարար քանակությամբ հեղուկ գազ՝ Հայաստանի տնտեսության համար: Միաժամանակ բնական գազի գինը համաշխարհային շուկայում կտրուկ անկում է գրանցել»: