Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմի հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին
Բուխարեստում ընթացող Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակիչում Արման Անդրեասյանը, 7։3 հաշվով հաղթելով Վրաստանը ներկայացնող Ակակի Կեմերտելիձեին, առաջին անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոս, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է 44–օրյա պատերազմում անմահացած իր եղբորը` Տարոն Անդրեասյանին։ Տարոնը միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, նա պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը` վաղը, հնարավոր է, որ մեր ըմբիշներից ոմանք իրավունք ստանան սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։