Հայաստանի 7-ակի չեմպիոն, Արամ Կիրակոսյանին վստահեցրեցի, որ համայնքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու համայնքի մարզիկներին. Դավիթ Համբարձումյան
Այսօր հյուրընկալեցի K-1 մարզաձևի ներկայացուցիչ, Հայաստանի 7-ակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի եռակի չեմպիոն, վարկանիշային մրցաշարերի մասնակից, պրոֆեսիոնալ մարզիկ Արամ Կիրակոսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, հրապարակած լուսանկարին կից գրել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
«Մարզիկը խոսեց անցկացրած մենամարտերի, ձեռքբերումների մասին՝ տեղեկացնելով, որ մայիս ամսին մասնակցելու է ևս մեկ միջազգային մրցաշարի:
Հաջողություն մաղթելով առաջիկա մրցաշարում՝ Ա. Կիրակոսյանին վստահեցրեցի, որ համայնքապետարանը միշտ պատարաստ է աջակցելու համայնքի մարզիկներին»,- գրել է համայնքապետը: