Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 455 կգ արդյունքով նվաճել է ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: