Խավի Ալոնսոն կարող է գլխավորել «Բավարիան»
Կառլ-Հայնց Ռումենիգեն կօգնի «Բավարիային» մրցաշրջանի ավարտից հետո թիմ հրավիրել Խաբի Ալոնսոյին:
Մյունխենյան թիմի վերահսկիչ խորհրդի անդամը լավ հարաբերություններ է պահպանում Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի հետ, ով «Բավարիայում» հանդես է եկել որպես խաղացող 2014-ից 2017 թվականներին»,- գրել է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը CaughtOffside-ի սյունակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալոնսոն կնախընտրեր մնալ Լևերկուզենում կամ գլխավորել «Լիվերպուլը», որտեղ հանդես է եկել նաև որպես խաղացող։