Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
Մամուլ

Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ստերն անչափելի են: Նա գնացել է գազաբալոնի արտադրության գործարանի բացմանն այն դեպքում, երբ դա բացել էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարանը չի աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել վարչապետի ստերը: Նա նախկինում այլ բան էր խոստանում, հիմա տրամագծորեն հակառակն է անում:

22․12․2018թ-ին Փաշինյանը մասնակցեց Գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը Վանաձորում:

Հրապարակավ խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պահանջարկ ունեն, աշխարհում չորրորդն է՝ Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։

Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ․ ծրագիրը կամբողջականա, և աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։

Իսկ իրականում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ․ հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կից լուսանկարները։

Բայց զավեշտը ոչ միայն ի անգամ բացված գործարանի բացումն էր, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ․ մայիսին, մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։
Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետևյալ թվով աշխատողներ․
• 2018թ. – 1 աշխատակից
• 2019թ. տարբեր ամիսների՝ 1-8 աշխատակից
• 2020թ. – 7 աշխատակից


Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել և հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից:

Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 21․04․2021թ․՝ Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա:

Համաձայն համասեփականատիրոջ, գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաև օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում