Արթուն կացեք, ասում են` Արևմուտքը Նիկոլայի փոխարեն էն ԱԽՔ-ին է պատրաստում՝ ավելի նվաստացնելով հայերիս. Շարմազանով
Հավաքական Արևմուտքի «կուտն ուտելով»՝ Նիկոլը ՀՀ-ն մտցնում է թուրքական գայլի, ռուսական արջի ու իրանական փղի հակամարտության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չգիտեմ ո՞վ կշահի այս ամենից, բայց Հայաստան հաստատ էլ չի լինի իր դասական բովանդակությամբ։
Եթե սա էիք երազում, ի՞նչ ասեմ…շարունակեք ստրուկի նման ծառայել Նիկոլին։
Բայց արթուն կացեք, ասում են Արևմուտքը Նիկոլայի փոխարեն էն ԱԽՔ-ին է պատրաստում՝ ավելի նվաստացնելով հայերիս։
Անունով արցախցի է, բովանդակությամբ էլ… Աստված գիտի»: