Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են հանձնել, Արցախն էլ՝ դուք. մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք․ Մելքոնյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
Գորիս-Կապան մայրուղին հանձնել են ռուսները։ Դա ռուսներն են տվել։ Էդ տարածքում ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Լաչինի միջանցքն էլ են ռուսները հանձնել։ Գնացեք, ռուսական զորքերի հրամանատարին հարցրեք: Մեր իշխանությունը ոչ մի բան չի հանձնել։ Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք, Արցախը դուք եք հանձնել, ձեր ղեկավարությունը»,- ասաց նա՝ դիմելով լրագրողներին: