Փյունիկը հաղթեց ԲԿՄԱ-ին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Փյունիկ»-ԲԿՄԱ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Այս խաղում բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ «Փյունիկի» կազմում աչքի ընկան Բրավոն, Օտուբանջոն և Հարությունյանը, հյուրերի կազմում՝ Էլոյանը։
«Փյունիկն» այս խաղից հետո 55 միավորով «Նոայի» հետ կիսում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ ԲԿՄԱ-ն՝ 22 միավորով 9-րդն է։