Ռեալը հաղթեց Օսասունային
Լա լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Օսասունային» և 4-2 հաշվով հաղթանակ տարավ։
Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը (4,64), մեկական անգամ էլ աչքի ընկան Կարվախալը (18) և Դիասը (61)։
Տանտերերի կազմում գոլերը հեղինակեցին Բուդիմիրը (7) և Մունոսը (90+1)։
Այս խաղից հետո «Ռեալը» 72 միավորով 1-ին տեղում է, իսկ «Օսասունան» 36 միավորով՝ 10-րդ:
Աղբյուրը՝ Armsport