Թրամփը դուրս չի բերի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթելու դեպքում երկիրը դուրս չի գա ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամները ազնվորեն վճարում են իրենց տուրքերը:
Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար բաժինը ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերի համար»,- ընդգծել է Թրամփը։
Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ավելի կարևոր է եվրոպական երկրների համար, քան ԱՄՆ-ի համար։
Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կմնա՞ ՆԱՏՕ-ի անդամ, եթե եվրոպական երկրները ազնվորեն գործեն, Թրամփը դրական է պատասխանել: