Ռուսաստանը նախազգուշացրել է Ճապոնիային
Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով նախազգուշացրել է Ճապոնիային հետեւանքների մասին, եթե ԱՄՆ-ը հրթիռներ փոխանցի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար, քանի որ դրանք կարող են հայտնվել Ուկրաինայում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ասիական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ժեստկին:
Ըստ Ժեստկիի, ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիայի ԱԳՆ ռուսական վարչության ղեկավարին, ով գտնվում էր Մոսկվայում, հրավիրել է նախարարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասն զրույցի համար: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
2023 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հավանություն է տվել ազգային պաշտպանության արտահանման կանոնակարգերի փոփոխություններին։ Դա հնարավորություն կտա ԱՄՆ ուղարկել Patriot համակարգի համար ճապոնացիների կողմից ամերիկյան արտոնագրով արտադրված մի քանի տասնյակ հրթիռներ։