Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ուկրաինա ֆրանսիական զորքերի հնարավոր ուղարկումը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը ճեպազրույցում մեկնաբանելով ֆրանսիական զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա, ասել է, որ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ բոլորը կնպաստեն դեէսկալացիային և Եվրոպայում արդյունավետ անվտանգության կառույցի ստեղծմանը։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստում է Ուկրաինա ուղարկելու զորամիավորում, որն առաջին փուլում կկազմի մոտ 2 հազար զինվորական։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ելիսեյան պալատն ասում է, որ Ուկրաինայում սպանված ֆրանսիացիների թիվն արդեն գերազանցել է հոգեբանորեն նշանակալի շեմը, և նման տվյալների հրապարակումը կարող է բողոքի ակցիաներ առաջացնել քաղաքացիների մոտ: