200 տոննա մարդասիրական բեռ է մտել Գազա
Պարենի համաշխարհային ծրագրի ավտոշարասյան հետ միասին Հյուսիսային Գազա է առաքվել մոտ 200 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է World Central Kitchen-ը (WCK):
Գազայի հյուսիսում սովի հետ կապված մտավախությունները սաստկանում են այն բանից հետո, երբ երկուշաբթի հրապարակված զեկույցում, որին աջակցում է ՄԱԿ-ը, նախազգուշացվել է, որ սովը կարող է բռնկվել ցանկացած պահի՝ մարտի կեսերից մինչև մայիս: