Մեդվեդևը Մակրոնին խոստացել է «ֆրանսիացիների դագաղներ»
Ուկրաինայում ֆրանսիացի զինվորականների ոչնչացումը, եթե նրանք այնտեղ հայտնվեն, կդառնան շատ կարևոր և ոչ ամենադժվար գործը ռուսական բանակի համար։
Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն խոսքերի ֆոնին, թե ինքը չի բացառում Ուկրաինայում օտարերկրյա զորքեր ուղարկելու հնարավորությունը։
«Իրականում, լավ կլինի, որ անհանգիստ ֆրանսիացիները մի երկու գունդ ուղարկեին Բանդերլենդ։ Շատ խնդրահարույց է նման թվով զինվորականներ թաքցնելը, և, հետևաբար, նրանց համակարգված ոչնչացման հարցը չի լինի ամենադժվար, բայց չափազանց կարևոր խնդիր կլինի մեզ համար։ Բայց ի՜նչ օգուտ կլինի դրանից իրենց»։ - գրել է Մեդվեդեւը Telegram-ում։
Նա ֆրանսիացի զինվորականներին անվանել է դժբախտ մարդիկ։
«Այնքան դագաղներ, որքան Ֆրանսիա են առաքվելու օտար, հեռավոր երկրից, ցավալի է: Անհնար է թաքցնել պրոֆեսիոնալ զինվորականների զանգվածային մահը: Նրանց ոչնչացումը կլինի մեր Զինված ուժերի առաջնահերթությունն ու փառավոր խնդիրը», - ասել է Մեդվեդևը։