Ուկրաինայի հարցով բանակցություններն արդեն սկսվել են. Մարին Լը Պենն
Ֆրանսիայի «Ազգային հանրահավաք» կուսակցության նախագահ Մարին Լը Պենն ասել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններն արդեն ընթանում են, դրանց մասնակցում են Թուրքիան և Չինաստանը, իսկ ԵՄ երկրները չեն մասնակցում գործընթացին։ Նա իր կարծիքն է հայտնել France Inter ռադիոկայանի եթերում։
«Այսօր բանակցություններ են ընթանում, և մենք դա գիտենք, բայց դրանք տեղի են ունենում առանց Ֆրանսիայի և առանց Եվրոպայի մասնակցության», - ասել է նա:
Լը Պենի խոսքով՝ Ուկրաինային պետք է ուղի տալ՝ բանակցային գործընթաց մտնելու ուժի դիրքից։ Սա հենց այն է, ինչ, ըստ ընդդիմադիր ֆրանսիացի քաղաքական գործչի, Փարիզը չի անում։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր բանակցային գործընթացին հատուկ ռազմական գործողության մեկնարկից գրեթե անմիջապես հետո, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մի շարք երկրներ միջամտեցին: