Էնթոնի Բլինկենը դարձյալ այցելել է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ynet գործակալությունը:
Թել Ավիվում նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ։
Բլինկենը նախկինում եղել է Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում։ Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաջորդ մերձավորարևելյան շրջագայության ընթացքում պետքարտուղարը մտադիր է քննարկել անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը՝ նախատեսելով ազատ արձակել մնացած պատանդներին, ավելացնելով Գազայի հատվածին մարդասիրական օգնության ծավալը: