Մոսկվան պատասխան քայլերի «սարսափելի հետևանքներով» է զգուշացրել Տոկիոյին
Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևը կարծում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմը երկրի ռազմականացման և Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղություն է սահմանել։
Նա Տոկիոյին սպառնացել է սարսափելի հետևանքներով, ներառյալ Ռուսաստանի Դաշնության կոնկրետ քայլերը, եթե ճապոնական Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն հայտնվեն Ուկրաինայում։
«Մենք զգուշորեն կապահովենք, որ Ճապոնիայի կողմից ԱՄՆ-ին մատակարարվող Patriot-ները չհայտնվեն Ուկրաինայում, քանի որ եթե դա տեղի ունենա, երկկողմ հարաբերությունների համար ամենածանր հետևանքները կլինեն, այդ թվում՝ մեր պատասխան քայլերը»,- ասել է դիվանագետը։
Նոզդրևի խոսքով՝ Ճապոնիայի իշխանությունները խնդիր են դրել ստեղծել նպաստավոր պայմաններ օտարերկրյա երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության համար, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների փոխանցման համար։