ԱՄՆ-ն գիտեր «Հյուսիսային հոսքը» խափանելու մասին. Լեհաստանի ԱԳՆ
Միացյալ Նահանգները նախապես գիտեր «Հյուսիսային հոսքը» խափանելու նախապատրաստական աշխատանքների մասին։ Այս մասին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Եթե հավատաք մամուլին, դա արել է մեկը, ով հետաքրքրված է դրանով։ Իսկ ամերիկյան կողմն այս մասին նախապես գիտեր ու չէր խանգարում»,- ասել է Սիկորսկին:
Հարցին, թե արդյոք ուկրաինացիները կարող էին դա անել, Ռադոսլավ Սիկորսկին կարծիք հայտնեց, որ դա արել է նա, ով առավել շահագրգռված է եղել «Հյուսիսային հոսքը» խափանել: