Ինդոնեզիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Ճավա կղզու Սուրաբայա քաղաքից 156 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 2.374.000 հազար մարդ:
Ցնցումները գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա, ասվում է զեկույցում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժը ցունամի առաջացնելու հնարավորություն չունի: