Մոլդովայի փոխվարչապետը չի բացառել ԵՄ-ին անդամակցությունը մինչև 2030 թվականը
Մոլդովայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան ասել է, որ Մերձդնեստրի հակամարտությունը խոչընդոտ չէ եվրաինտեգրման համար, սակայն անհրաժեշտ է քննարկել լուծում, որը թույլ կտա երկրին անդամակցել ԵՄ-ին Մերձդնեստրի հետ միասին մինչև 2030 թվականը։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ չի բացառում ԵՄ-ին հնարավոր ինտեգրումը առանց Մերձդնեստրի։
Նրա կարծիքով, հակամարտությունը կարող է լուծվել կազմակերպությանն անդամակցելուց հետո։