Կրեմլն արձագանքել է Ուկրաինային ուղղված ԱՄՆ կոչերին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կոչը Ուկրաինային՝ դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, Միացյալ Նահանգների գործն է, բայց լավ կլինի, եթե նրանք Ուկրաինայի իշխանություններին կոչ անեն հրաժարվել խաղաղ օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներից։
Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ։
«Սա Միացյալ Նահանգների խնդիրն է: Մենք կնախընտրեինք, որ ԱՄՆ-ը կոչ անի Կիևի ռեժիմին ամբողջությամբ հրաժարվել իր գործելաոճից, իր ահաբեկչական գործունեությունից առաջին հերթին խաղաղ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի դեմ հարձակումից»,- ասել է Պեսկովը։