Ֆրանսիան ու Լեհաստանը չեն կարողանա օգնել Ուկրաինային հաղթանակ տանել
ԵՄ-ի ուղղակի աջակցությունն Ուկրաինային, մասնավորապես՝ ֆրանսիական և լեհական զորքերի առաջնագիծ ուղարկելը, չի օգնի Կիևին հաղթել ռուսական բանակին: Նման տեսակետ է հայտնում Global Times թերթը՝ հղում անելով չինացի քաղաքագետների կարծիքին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինա ռուսների դեմ կռվելու եվրոպական զորքեր ուղարկելուն, ապա չինացի փորձագետները նշել են, որ այնպիսի երկրների կողմից ուժեղացումը, ինչպիսիք են Ֆրանսիան և Լեհաստանը, կարող են օգնել Կիևին միայն պաշտպանական գիծն ամրապնդելու հարցում, բայց նա ի վիճակի չէ հաղթել ռուսական զորքերին և վերականգնել կորցրած տարածքները», - ասվում է հրապարակման հոդվածում։
Արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության խթանման Չինաստան-Շանհայ համագործակցության կազմակերպության ուսումնական կենտրոնի վերլուծաբան Կույ Հենգի կարծիքով՝ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունները մեծ ազդեցություն կունենան ուկրաինական հակամարտության վրա։