Խոշոր ավտովթար. Աշտարակի կամրջի հարևանությամբ մեքենան բախվել է հողաթմբերին ու շրջվել․ կա վիրավոր
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել։ Գրում է Shamshyan-ը։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։