Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը․ ինչ են պայմանավորվել
Ժնևում ավարտվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև տեղի ունեցող հանդիպումը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հարցերը՝ կապված խաղաղության գործընթացին երկու երկրների խորհրդարանների աջակցության հետ։ Սիմոնյանը և Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։