Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ. պաշտպան
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ միջնորդել է ապահովել իր վստահորդի` Վազգեն Սաղաթելյանի իրավունքը և թույլ տալ, որպեսզի նա հանդիպի պատգամավորներին, սակայն քննիչը միջնորդությունը մերժել է․
«Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ:
Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»,- նշել է Բաբայանը։