Մանրամասներ՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած կրակոցներից․ ինչ է հայտնի այս ժամի դրությամբ
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը մանրամասներ է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած կրակոցների մասին.
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի դահլիճ են ներխուժել կոմուֆլյաժով մարդիկ, առնվազն երեք հոգի կրակ են բացել ինքնաձիգներից։ Կան վիրավորներ։
Կրակոցներից հետո ահաբեկիչները հրկիզող նռնակ են նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Նշվում է, որ դահլիճում գտնվող մարդիկ 15-20 րոպե պառկել են հատակին, որպեսզի փրկվեն կրակոցներից, որից հետո սկսել են սողալով դուրս գալ։ Շատերին հաջողվել է դուրս գալ։
Ռուսական այլ լրատվամիջոց հայտնում է 50 վիրավորի և ավելի քան 10 զոհի մասին։