Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչ ության կապակցությամբ:
«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:
Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ:
Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,-ասվում է նրա ուղերձում։