Բոլորն ահաբեկիչներ են, բացի իրենից. Զելենսկին պատասխանել է Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքները Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը Կիևի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
«Այսօր Պուտինը նորից խոսեց ինքն իր հետ, և այն նորից հեռարձակվեց հեռուստատեսությամբ։ Նա կրկին մեղադրում է Ուկրաինային: Բոլորն ահաբեկիչներ են, բացի իրենից, թեև նա սնվում է ահաբեկչությամբ արդեն երկու տասնամյակ»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին ասել է, որ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են ահաբեկիչները հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա: