ՀԱՄԱՍ-ի ղեկավարն Իրանում կհանդիպի Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հինգշաբթի օրը՝ մարտի 28-ին, կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնում է Israel News-ը։
Տեղեկությունների համաձայն՝ նախատեսվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը։
Հանդիպման մանրամասների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: