Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով հարձակում կսկսի
Ռուսաստանը նախապատրաստում է հարձակողական գործողություն, որը կսկսվի մոտ ապագայում:
Այս մասին «News Live»-ի եթերում ասել է Մուկաչևոյի շրջանի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Գայդայի խոսքով՝ ինքը գիտի ճշգրիտ ամսաթիվը, սակայն չի կարող նշել, քանի որ ռուսները հետևում են հեռարձակմանը։
Ընդգծենք, որ ամերիկյան մամուլը ևս պարբերաբար գրում է, որ մոտ ապագայում ռուսական բանակը կսկսի լայնածավալ հարձակվողական գործողություններ, որով կփորձի դնել պատերազմի ավարտը: