ՄԻՊ-ը հանդիպել է երեխաներին․ ընդգծել է նրանց շահերի ապահովման անհրաժեշտությունը Պարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ) Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ) Այսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ) Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը ԵԱՏՄ-ն փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում․ ՈՒՂԻՂՎաշինգտոնում Գևորգ Պապոյանն ու Ջեֆրի Փայեթը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Ռուսաստանը սպորտի նոր նախարար ունի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 10 մարդՀրազդանի 39-ամյա բնակչի մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար Մեր երեխաները միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ցուցարարը ոտքի կոտրվածք է ստացել. «Այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել». հայտարարությունԺամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՓաշինյանՄայիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄՆ Պետդեպարտամենտում խոսել են Սերգեյ Շոյգուին փոխարինելու մասինԱյս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակըԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան (տեսանյութ)Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար․ Աբդուլքադիր Ուրալօղլու«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցումՎրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքըՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ (լուսանկարներ)Հայտնի է, թե ինչ են քննարկում Զելենսկին և Բլինքենը
Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը
Փաշինյանը երազում է, որ ՀՀ-ն այս տարի ԵՄ անդամ դառնաՇենգավիթում մեկ գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը
Գնացել էի Եվրոպա և Ռուսաստան,բայց դա պետք չի չդիտարկել որպես «դաբրոներ» ստանալ․ Սուրեն Պետրոսյան
Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով․ Շարժումը իրավունք չունի չհաջողելու․ Արմեն ԱշոտյանՌուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանը կատակեց․ վաճառողուհին գումար չվերցրեց (տեսանյութ)«Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր «Սուտ, վախ ու փոքրություն». ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանըԼրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ
ժամը 15:00-ին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ. «Սրբազան պայքար»
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասինԱրարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Բայրամով
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Բաքուն է նախաձեռնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. ԱլիևԻրավիճակը գլխիվայր է փոխելու, վստահորեն. քաղաքագետ Մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարանը բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն. ԿԳՄՍՆՈստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները. Տիգրան Աբրահամյան Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին առանց պաշտոնի չի թողել
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը՝ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում (տեսանյութ)
Մամուլ

«Իմ նպատակն է, որ հերոս տղաների մասին պատմող գրքերը թարգմանվեն և օտարներին ներկայացնեն նրանց սխրագործությունները»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր շատ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր պատմում են պատերազմի բովով անցած տղաների մասին: Հովհաննես Ջավախեցին այս կարևոր առաքելության մեջ իր ներդրումն ունի մի քանի գրքի տեսքով: Ասում է՝ իր համար առաջնային է կատարված աշխատանքի կարևորությունը, այն, թե ինչպես է ներկայացնում մեր հերոսներին: «Ստեղծագործելով՝ կարծես հերոսի հետ անցնում եմ պատերազմի բովով: Այդ ճանապարհին հայրենասիրություն կա, ոգի: Շատ ծանր է այս ուղին, բայց նախքան գրքեր հեղինակելը, սկսեցի բանաստեղծություններ գրել: Կարծես ինքս ինձ վրա աշխատեցի, որ կարողանամ նախաձեռնել այս կարևոր գրքերի հեղինակությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը:

Նշում է՝ մեր բոլոր հերոսներին ու նրանց ծնողներին ճանաչել է ընկերոջ՝ Սարգիսի միջոցով: «Սկզբում գրում էի պատերազմի մասին, բայց հետո Սարգիսն առաջարկեց տղաներից յուրաքանչյուրի մասին անհատական բանաստեղծություններ գրել, ինձ ուղարկեց նրանց կենսագրությունները, սկսեցի ստեղծագործել, բանաստեղծությունները տարածում էինք սոցցանցային տիրույթում: Ծնողները տեսնում էին, որ մեր նախաձեռնությամբ, առանց որևէ ակնկալիքի ու շահի, տղաներին տողեր ենք նվիրում: Նրանք տեսնում էին, որ մենակ չեն»,-նշում է զրուցակիցս:

Արդեն իսկ տպագրված գրքերի մասին: Նոյ Թևանյանի մասին պատմող՝ «Կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գրքի պարագայում Հովհաննեսը համահեղինակ է, «Հադրութի հերոս Արկոն» գրքի պարագայում համատեղ աշխատանք է Արկոյի քույրիկի՝ Մարիամի հետ, այս գրքի դեպքում Հովհաննեսը նաև գրքի խմբագիրն է, իսկ «Կամավոր Հովսեփը» նրա հեղինակային գիրքն է: «Գրքերում ընթերցողը գտնելու է տղաներին նկարագրող ու հիշատակող տողեր: Բանաստեղծությունների միջոցով ընթերցողը հասկանալու է, թե ինչպիսի հայրենասեր տեսակ է եղել Նոյ Թևանյանը, ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Նույնն էլ՝ Արկոյի և Հովսեփի պարագայում: Տղաների կերպարը կբարձրացնի նոր սերնդի հայրենասիրական ոգին: «Կամավոր Հովսեփը» գրքում կա մի քանի գլուխ՝ հերոսի կենսագրությունը, նրա մարտական ուղին ու նրա մասին կարծիքներ, մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքը որդուն, պատմվածքներ և բանաստեղծություններ: Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Եղնիկներում մարտնչած Ռոբերտ Հասրաթյանի մասին պատմող գիրքը»:

Հովհաննեսն ասում է՝ իր նպատակն այն է, որ տպագրված գրքերը Հայաստանի սահմաններից դուրս գան և թարգմանվեն տարբեր լեզուներով: «Կարևոր է, որ մեր հերոս տղաների մասին գրքերը թարգմանվեն, շրջեն Հայաստանի սահմաններից դուրս և օտարներին պատմեն տղաների սխրագործությունների մասին: Թշնամին փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, իսկ տղաների մասին պատմող գրքերը լավագույնս կներկայացնեն մեր տղաների ոգին, հայրենասիրությունը: Սա բավականին բարդ, ժամանակատար ու ֆինանսներ պահանջող աշխատանք է»,-եզրափակում է հեղինակը:

Հովհաննես Ջավախեցին «Սերն իմ հոգու ընդերքում» գրքի հեղինակն է, շուտով ընթերցողի սեղանին կդրվի սիրո մասին «Լուսնի շողերի ներքո» բանաստեղծությունների ժողովածուն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում