Զելենսկու գրասենյակը խոստովանել է, որ ռուսներն ակտիվորեն առաջ են շարժվում
Ռուսական զորքերը ակտիվորեն առաջ են շարժվում, մինչդեռ Ուկրաինան չի կարող լուծել զենքի պակասի խնդիրը:
Այս մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Մենք պաշտպանական դիրքում ենք, և ռուսները ճնշում են գործադրում: Ավելի շատ առաջ են գնում։ Բացի սրանից, մենք տեսնում ենք, որ նրանք շարունակում են արդիականացնել, ուժեղացնել և մոբիլիզացնել համալրումները», - ասել է Պոդոլյակը:
Պոդոլյակն ասել է, որ վստահ չէ, թե արդյոք Ռուսաստանի կողմից լայնածավալ հարձակում կլինի. «Բայց նրանք կշարունակեն առաջ շարժվել, և առանց զենքի մենք չենք կարողանա ոչնչացնել նրանց մատակարարման նյութատեխնիկական ապահովումը»,-ասել է նա: