Ուկրաինան շուտով խաղաղություն կխնդրի. Ղրիմի խորհրդարանի ղեկավար
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը կարծում է, որ Ուկրաինան շուտով խաղաղություն կխնդրի, սակայն նրա պայմանները դժվար թե հարմարվեն Ռուսաստանին։
«Իմ կարծիքն այն է, որ բանը հասնում է նրան, որ մոտ ապագայում Ուկրաինան խաղաղություն կխնդրի: Բայց սա այն խաղաղությունը չէ, որը մեզ պետք է, որը կհամապատասխանի մեզ: Մեզ պետք է խաղաղություն, որը կերաշխավորի Ռուսաստանի անվտանգությունը: Նախագահը դա ասել է հստակ և միանշանակ», - ՌԻԱ Նովոստիին ասել է Կոնստանտինովը:
Նրա խոսքով՝ Կիևի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կատարել անվտանգության որևէ երաշխիք։