Լեհաստանի բազայի վրա ձևավորվում է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգ
Լեհաստանի բազայի վրա ձևավորվում է ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը վերահսկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։
Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լատինական Ամերիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Ստեպանովը, ում խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 29-ին հայտարարել է, որ երկիրը ամերիկացիներից գնելու է հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության IBCS համակարգը:
Արևելյան Եվրոպայում Լեհաստանի բազայի վրա ձևավորվում է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ,-նշել է փորձագետը: