Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժինՀայկ Մարությանը ևս կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունըԱրևմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Կիրանցում ճանապարհը փակած 31 քաղաքացի է ձերբակալվել
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»24 ժամ ջրամատակարարման դադար կլինի մի շարք հասցեներումՈստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ (տեսանյութ)Գերլարված իրավիճակ` Կիրանցում. ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է ճանապարհը․ ՈւՂԻՂ
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը․ Գառնիկ Դանիելյան
Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ)
Մշակույթ

Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա. Monument Watch

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։ Այս մասին գրում է Monument Watch-ը:

Տեղ խոշորացված համայնքի կենտրոնի նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ մելիքական ապարանքի հարևանությամբ, գտնվում է Սբ․ Գևորգ եկեղեցին (նկ․ 1)։

Պատմական ակնարկ

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Տողի ամենանշանակալի հուշարձաններից Սբ․ Գևորգ եկեղեցու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Կառույցի վերաբերյալ հիմնական տեղեկությունները ստանում ենք 19-20-րդ դարի հետազոտողներից և եկեղեցու ու շրջակայքի վիմագրերից։

Կառույցի արձանագրությունները վերաբերում են 1451-1900 թվականներին (ԴՀՎ 2, 66; Խուրշուդեան 2022, 396, նկ․ 2)։ Իրենց նշանակությամբ առանձնանում են հատկապես շինարարական արձանագրությունները։ Եկեղեցու ներկայումս միակ (հարավային կողմից) մուտքի բարավորի վրա է գտնվում եկեղեցու հիմնական նորոգության 1742 թվականի արձանագրությունը՝ «Յիշատակ է սբ տաջարիս վէմս նոր/էքեցան Բարխուտարն իւր կողակից Թաճ/ումն որ գեղիս նորօքիլն թվ ՌՃՁԶ» (Հասրաթյան 1985, 243, ԴՀՎ 2, 70, նկ․ 3): Մուտքի  երկու կողմերի արձանագրությունները վերաբերվում են 1742 և 1743 թվականների եկեղեցու ավազանի և խորանի ոճավորված որմնախորշերի պատրաստմանը (ԴՀՎ 2, 69; Հասրաթյան 1985, 243), իսկ կառույցի ամենաուշ արձանագրությունը վերաբերում է 1900 թվականին և վավերացնում է խորանի աստիճանների նորոգումը (Խուրշուդեան 2022, 396, նկ․ 4)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Տեղի Սբ․ Գևորգ համալիրը կազմված է բուն եկեղեցուց, 18-րդ դարում արևմտյան կողմից կցված երկհարկ կոպտատաշ շինությունից, դարավանդ-պարսպապատից: Ըստ Ե․ Լալայանի, բակում եղել են նաև այլ սենյակներ (Լալայեան 1899, 38, նկ․ 5)։ Հուշարձանը ենթարկվել է մի շարք վերանորգումների։ Եկեղեցու վաղագույն կառույցը վերաբերում է վաղմիջնադարին։ Այն իրենից ներկայացնում է 3․30x7․05 մետր չափերով ուղղանկյուն աղոթասրահով և շեշտված ներգծված պայտաձև աբսիդով թաղածածկ միանավ կառույց և թվագրվում է 5-6-րդ դարերով (Հասրաթյան 1985, 241)։ Նմանատիպ օրինակներ են Սյունիքից Սռնեղցին, Վերիշենի Սբ․ Հռիփսիմեն, Սպանդարյան գյուղի միանավ բազիլիկը և այլն։ Վաղ եկեղեցին կառուցված է տեղական դեղնավուն ֆելզիտի սրբատաշ քարերով, պատերի հաստությունը 0,9 մետր է։ Կառույցը հարավային կողմում ունեցել է 1․05 մտր լայնությամբ մուտք, որը հետագայում փակվել է։ Մուտքի բարավորի վրա առկա են երկու խոշոր 16 և 6 թերթերով վարդյակներ (նկ․ 5)։ Վաղմիջնադարյան վարդյակներ են քանդակված նաև կառույցի ներսում և հարավային պատին (Տեր-Մինասյան 1986, 61)։ Հավանաբար, եկեղեցին ունեցել է երկրորդ մուտք արևմտյան կողմում։

Հուշարձանի հիմնական նորոգությունը իրականացվել է 1742 թվականին Մելիք Բարխուդարի և նրա կողակից Թաճումի կողմից։ Կառույցի արևմտյան պատը քանդվել է և վերածվել կամարակապ բացվածքի, ապա նրան կցվել է աղոթասրահի բարձրությամբ և լայնությամբ հատված (նկ․ 6)։ Կից հատվածը կառուցված է կոպտատաշ բազալտից և երկհարկանի է։ Կառույցի ստորին հարկը թաղածածկ դահլիճ է, որը շարունակում է եկեղեցու աղոթասրահը, իսկ երկրորդ հարկը (չի պահպանվել) ունեցել է մուտք հյուսիսային կողմից։ Ըստ Ա․ Տեր-Մինասյանի, կից հատվածի երկրորդ հարկը ավելացվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին, երբ իրականացվել է կառույցի երրորդ շինարարական փուլը (Տեր-Մինասյան 1986, 62)։

Կառույցի նորոգված հատվածներում և դարավանդ-պարսպապատի մեջ վերօգտագործվել են տապանաքարեր, խաչքարեր, ճարտարապետական դետալներ։ Եկեղեցու հարավային պատին առկա է արևային ժամացույց, որը, ըստ Ա․ Տեր-Մինասյանի վերաբերում է 18-րդ դարին (Տեր-Մինասյան 1986, 62, նկ. 7)։

2014-2023 թվականներին համալիրում իրականացվել են վերականգնման աշխատանքներ՝ 1984 թվականի չափագրությունների հիման վրա։ Ամբողջությամբ վերականգնվել են Սբ․ Գևորգ եկեղեցին, 17-րդ դարի կից սրահը, հեռացվել է սրահի երկրորդ հարկը, իսկ կից սրահի տանիքի արևմտյան կողմում ավելացվել է քառասյուն զանգաշտարակ։ Ամրակայվել են հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը: Եկեղեցու արևելյան ճականտի վերին հատվածում ավելացվել է խաչապատկեր՝ «Ս/Ժ/Ե» (2015) արձանագրությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք)։

Վիճակը 2020-2022 թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։