Ռաֆահում շուտով կավարտվի ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերի ակտիվ փուլը. ՆեթանյաուՎերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է հայկական «Նոա» Սյունիքն անհավանական վայր է իր պատմությամբ ու մարդկանցով․ ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավոր 3 բնակարան, հողամաս, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ ՔՊ-ականի հայտարարագիրը Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք» Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթը Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներ ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության այս գիրքը «մեսիջ» ունի, որ չպիտի հանձնվենք, պայքարը շարունակական է. արևելագետ (տեսանյութ) Հակոբյանը և Գբոմադուն վերադարձել են Արարատ-Արմենիա Փոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետին Արամ Ա Կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վերջին շրջանի զարգացումները «Ազատում», «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր են կիրառվել իրավապահների նկատմամբ Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
Աշխարհի աչքը պիտի կոխել Հայոց Ցեղասպանության պատմությունը, Թուրքիան էլ ձեռքերը ծալած նստած չի (տեսանյութ) Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ) Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ Կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (տեսանյութ) Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունն ընդլայնման մեծ ներուժ ունի. Պապոյան Շախմատի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին Սողանք Հորբատեղ գյուղում․ փրկարարները սահմանազատել են տարածքը Պրեմիերա․ Արմենչիկ- «Մանկություն»3 օրում գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 61 մարդՀունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի․ շոգից 3 զբոսաշրջիկ է մահացել
ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ
Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆԶինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները (լուսանկարներ)Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքներով. կա ձերբակալված անձԲաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը․ Վարուժան Գեղամյան
«Վանաձոր» ՔԿՀ-ի 2 կալանավորներ կուլ են տվել երկաթյա մանր կտորներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
«FlyOne Armenia»-ի Փարիզ-Երևան չվերթում ընդունում էին միայն ռուսական բանկային քարտեր, այսպես խայտառակում են Հայաստանը ողջ աշխարհում․ ՆերսիսյանԽորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով
ԱՄՆ-ի նման գործողություններն անպատիժ չեն մնա. ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ոնց որ ձեր մեջի պարապը ես եմ, որ լսում եմ․ Արմեն Աշոտյանը լսել է գաղտնալսումներն ու համոզվել՝ դրանք նախաքննական մարմինը «մաքրել», «սանրել» ու «խուզել» է Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ (լուսանկարներ)38-ամյա տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, 3 քաղաքացուց 2,5 միլիոն դրամ է հափշտակելՄեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքըԲժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներինՍաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացածների թիվն արագորեն աճում էԱրբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage WatchԱրարատի մարզում այսօր մեկնարկել է ամառային զորակոչը (լուսանկարներ)
Մամուլ

Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «2024 թ.-ի՝ տեքստիլ ոլորտում կայունության զարգացման գործընթացներին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է տեքստիլ արդյունաբերության ոլորտում տնտեսվարողների կողմից միջազգային հավաստագրման մեխանիզմներից օգտվելու և հավաստագրեր ստանալու գործընթացում առաջացող ծախսերի մեղմման, միջազգային սերտիֆիկատների ձեռք բերման գործընթացին հասանելիությունը ապահովելու անհրաժեշտությամբ:

Տեքստիլ արդյունաբերության ոլորտի ուսումնասիրության ընթացքում (2021-2022 թթ.) մոտ 35 խոշոր արտադրողների հետ անցկացված հարցումների արդյունքներով հայտնաբերված հիմնական խնդիրներից մեկն էր արտադրանքի միջազգային որակի չափանիշներին լիարժեք համապատասխանության բացակայությունը։ Չափանիշները բացի որակային բնույթից կարող են կրել նաև սոցիալական, բնապահպանական, նաև գենդերային բնույթ։ Միջազգային հավաստագրման համակարգերին հասանելիության ապահովման նպատակով խորհրդատվական ծառայություններից օգտվելը և ոլորտի զարգացման նպատակով հավաստագրերի ձեռք բերման ծախսերը հավել յալ բեռ են թվում Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսավարողների համար։

Նախագծով առաջարկվում է էկոնոմիկայի նախարարի 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսվարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսվարողը կարող է օգտվել երկու ուղղություններից): Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորհրդատվական ծառայությունների աջակցության դեպքում կփոխհատուցվի ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50 տոկոսը, բայց ոչ ավել քան 1 500000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝ խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության կողմից, խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թ.-ի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան 100 մլն դրամ, խորհրդատվական ծառայությունը մատուցվել է այս հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թ.-ի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում փոխհատուցում կտրամադրվի այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել այս հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թ.-ի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այս կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են՝ ISO, CEN, ECO հավաստագրեր։ Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մրցունակ շուկաներ (ԵՄ երկրներ) արտահանման ծավալների աճ՝ մոտ 13 տոկոս, միջազգային հավաստագրման ISO, CEN, ECO տեսակի մեխանիզմներից օգտված և բարձր չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունների աճ՝ մոտ 20 ընկերություն, CEN հավաստագրում անցած ապրանքատեսակների աճ՝ մոտ 6 ապրանքատեսակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: