Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները գրեթե սառեցվել են
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները գրեթե սառեցվել են։
Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով մի արաբ դիվանագետի։
Դիվանագետն ասել է, որ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Իրանի հետ լարվածությունը իսրայելական քաղաքականության կենտրոնում է: Բանակցությունների ապագայի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։