Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. ՍթարմերՀայաստանն առաջին մեդալն է նվաճել Series A մրցաշարում Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել, 2 մարդ է մահացել, 2-ը՝ վիրավորվել Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնության հաղթող Դուբայի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց առաջին շրջանում Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել Գյումրիի և Փարաքարի ընտրությունները քննարկելու համար ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ ներկայացուցիչները քննարկել են անվտանգության հարցերում համագործակցությունը Կոլիզեյի ցուցահանդեսում քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ ՀՀ-ն արտացոլված է քարտեզի վրա Ֆրանսիայում մեկնարկել է եվրոպական անվտանգության գագաթնաժողովը Ռոնալդինյոն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին Քանի դեռ պատերազմ է, Ուկրաինայում եվրոպական զորքեր չեն լինի․ Շոլց Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայում իշխանությունը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանըԹող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին Վանաձոր-Սպիտակ ճանապարհի հատվածում գտնվող սարի վրա հրդեհ Է բռնկվել Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Արարատի մարզի գյուղում՝ տան անասնագոմում, հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ պարանով կախված վիճակում ՆԳՆ ՓԾ տնօրենը Թունիսում փորձի փոխանակման նպատակով առանձնազրույցներ է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունները Աբու Դաբիում կմիջազգայնացնեն հայկական արտադրանքը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել․ Armlur.am Մահացել է «Նուտելլայի հայրը» ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են Բաքվում ապօրինի պատանդառված Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է փետրվարի 25-ին Եթե Սաուդյան Արաբիայում ՌԴ և ԱՄՆ առաջնորդները հանդիպեն, դա լրջորեն կազդի զարգացումների վրա. Զաքարյան Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Մակրոնը զրույց է ունեցել Թրամփի հետ ՊՆ ՌՈ բաժին են հանձնվել ապօրինի պահվող գնդացիրներ, նռնակներ, փամփուշտներ Ժողովու'րդ, աղաչում եմ` ոտքի', վերանում ենք, գժի ձեռքը կրակն ենք ընկել, Ավետիքին հայրենիք ենք պարտք (տեսանյութ) ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ոչ մի տարածքային զիջում Ուկրաինային. ԼավրովԱլեն Սիմոնյանը մեծ կազմով գործուղվում է Իտալիա Փախուստի փորձը կանխվեց. տղամարդկանց մոտ թմրանյութի նմանվող զանգվածներ կային (տեսանյութ)
Հայտնաբերվել է զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Քննարկվել է Հայաստանի և Դոմինիկանայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակը Սպերցյանը գրավել է Աստանայի դարպասը ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 1-ից․ ՊԵԿ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 300 հայկական բեռնատար կա կուտակված Կոտայքում «Suzuki»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա տուժած Փետրվարի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՌուսական բանակը մոտեցել է Կոնստանտինովկայի մատույցներին. ՌԴ ՊՆԵթե մեկ խաղում չենք հաղթել, չի նշանակում, որ այլևս ֆավորիտ չենք. Հենրիխ ՄխիթարյանԳուցե Փաշինյանն Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը․ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքՊարեկային ծառայության պետը շնորհակալագիր է հանձնել բեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած Opel-ի վարորդինԱրարատում աղջկան նեղացնելու պատճառով վիճաբանությունը ավարտվել է կրակոցներովԿոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակՔոչարյանի խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են. Կարեն ՎրթանեսյանԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԼևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի հետին թվով մոգոնած հեքիաթներին. խոսնակՎազգեն Սարգսյանը տեղյակ էր բոլոր մանրամասներին․ Ռոբերտ Քոչարյանը՝ բանակցային գործընթացի մասին
Տնտեսություն

Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։

ՀԲ-ից հայտնում են՝ ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100  միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ 16 միլիոն դոլար գումարի չափով։

Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։

«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Ըստ աղբյուրի, գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։