Մխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել
Հենրիխ Մխիթարյանը շքերթի ժամանակ «Միլանի» մասին ծաղրական պաստառը չի ցուցադրել։
«Ինտերը» ժամանակից շուտ ապահովեց Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը և կիրակի անցկացրեց չեմպիոնական շքերթ: Ներաձուրիների համար սա 20-րդ տիտղոսն է, և նրանք ստացել են իրենց երկրորդ աստղը:
Շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին փոխանցել է «Բարդույթավորված մեկաստղանիներ» գրությամբ պաստառ՝ երկրպագուներն այսպես են անվանել «Միլանին»: Հայ ֆուտբոլիստը մինչև վերջ չի հասկացել այս գրության իմաստը և խնդրել է երկրպագուներին բացատրել այն։
Հասկանալով կատակը՝ Մխիթարյանը ժպտացել է և անմիջապես վերադարձրել պաստառը։ Այդ դրվագի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։
Աղբյուրը՝ Armsport