Ռուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր Լեյեն
Առաջիկա հինգ տարիներին Եվրամիությունը պետք է արագորեն մեծացնի իր պաշտպանական-արդյունաբերական ներուժը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Բրյուսելում պաշտպանության և անվտանգության ամենամյա համաժողովում։
Ըստ Deutsche Welle-ի, ֆոն դեր Լեյենը խոստովանել է, որ գործընթացը հեշտ չի լինելու.
«Եվ ԵՄ անդամ երկրներից, ինստիտուտներից, արդյունաբերությունից և ներդրողներից կպահանջվի նոր եվրոպական պաշտպանական մտածողություն, ինչպես նաև քաղաքական և բարոյական քաջություն՝ այստեղ Ուկրաինային աջակցելու համար: Ռուսաստանի հաղթանակի արժեքը շատ ավելի բարձր է, քան ցանկացած գումար, որը մենք կարող ենք հիմա խնայել»,-ասել է նա: