Դուք իսկապե՞ս չունեք գոնե 50 տրակտոր, գոնե 50 ավտոբուս, գոնե 50 հոգի տեղերում միաժամանակ բռնկված ցույցերի կոորդինատորներ. Աննա Աբրահամյանը` ընդդիմությանը
Չընդդիմադիրներ, էդ խեղճ տատիկին հանգիստ թողեք։ Ոնց որ Լեյլա տատիկի ու Արտուշ պապիկի «սիրահար» Կոկոլը լինեք, ա՛րա։ Ցույցի տեղը Երևանն ա, փակելուց էլ ԲՈԼՈՐ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐՆ Է ՊԵՏՔ ՓԱԿԵԼ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
«Ֆոտոսեսիա, պաթոս, կեղծ բարեպաշտություն, հավայի պանելային քննարկումներ անիմաստ քուչեքում, անկապ «մարզային այցեր» - անկազմակերպ, անիմաստ, ավելի ճիշտ՝ կազմակերպված անկազմակերպվածություն։
Ես ոչ տատիկի նկարն եմ կիսվելու, ոչ էլ կադրեր կդնեմ էդ հավայի տուզիկական «մարզային այցերից» կամ տեղացի ժողովրդի ազնիվ պոռթկման՝ պրոֆեսիոնալ ցույցացրիչների կողմից առևանգումից։
Դուք իսկապե՞ս չունեք գոնե 50 տրակտոր, գոնե 50 ավտոբուս, գոնե 50 հոգի տեղերում միաժամանակ բռնկված ցույցերի կոորդինատորներ.... Սենց սաաաղ հանպատրաստից ա հա՞ մթամ ու անճարունակ ու արդեն ձեր սՌՌՌդի ամենասիրած ծամոն դարձած «մենք ամեն ինչ արեցինք, բայց ժողովուրդն ա ժեխ, ժողովուրդն ա մեղավոր»...»,- գրել է Աբրահամյանը: