ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Հաջիևային
Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Լաման Հաջիեւային եւ վաստակել է 2 միավոր։
Նույնքան միավոր ունի Էլինա Դանիելյանը, որը երրորդ տուրում ոչ ոքի խաղաց սլովակ Սուզանա Բորոսովայի հետ։
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը բաժանում են 33-75-րդ տեղերը։
Մարիամ Մկրտչյանը հաղթեց ավստրիացի Էլիզաբեթ Հապալային։ Սուսաննա Գաբոյանը պարտվեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Ժերեբցովային։
Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանն ունեն 1,5-ական միավոր։
Առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է։
Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին: