Իսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներ
Իսպանիան Patriot համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Ուկրաինա՝ չնայած ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ճնշումներին, որոնք եվրոպական երկրներից պահանջում են այդ համակարգը չփոխանցել Կիևին։
Կառավարական աղբյուրների համաձայն՝ փոքր քանակությամբ հրթիռներ փոխանցելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել 2013 թվականից Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղակայված մարտկոցը։
Իսպանական բանակն ունի երեք մարտկոց՝ յուրաքանչյուրը համապատասխան հրթիռային կայաններով, ռադիոտեղորոշիչով և կառավարման կայանով, որոնք գնվել են Գերմանիայից 2004 և 2014 թվականներին։