Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
Տեղեկություններ ունենք, որ ականազերծման աշխատանքներ իրականացնող մարդիկ շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնելուց, որոշներն արդեն դիմումներ են գրում և ազատվում աշխատանքից, որոշներն առհասարակ հրաժարվում են այդ աշխատանքներն իրականացնելուց: Այս մասին Տավուշում հայտնել է ԱԺ պատգամավոր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Այդ դեպքից (պայմանագրային զինծառայողի` ականի վրա պայթելու դեպքը - խմբ.) հետո իրենց մոտ տեղի է ունեցել քննարկում, ժողով, ասել են, որ մենք չենք ուզում իրականցնել այդ աշխատանքները: Այսինքն` գործընթացներ են գնում, որով այդ մարդիկ հասկանում են, որ ականազերծման աշխատանքներն իրականացնելու դեպքում իրենք հանցակից են դառնում գործող իշխանություններին` ականները հանելով` ադրեբջանցիներին հրավիրում են իրենց գյուղերն ու քաղաքները»,- ասել է Դանիելյանը: